Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Wednesday, 31 August 2016 20:45

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ,
կրթության բնագավառի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Դեպի գիտելիքի աշխարհ տանող այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում հատկապես առաջին դասարանցիներին, քանզի կրթությունն ու գիտելիքը մարդկային արժեհամակարգի ձևավորման կայուն հենասյունն է: Դպրոց ոտք դնող յուրքանչյուր առաջին դասարանցի, յուրաքանչյուր նոր սերունդ կոչված է նորովի շունչ տալու ու վեր բարձրացնելու համամարդկային արժեքները:
Իմ բարեմաղթանքներն եմ հղում բուհերի առաջին կուրսեցիներին, ովքեր առաջին քայլերն են անում կյանքի նոր ու պատասխանատ այս փուլում: Օրվա առիթով առանձնակի շնորհավորում եմ նաև մանկավարժներին ու կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, քանզի հենց նրանց ուսերին է դրված կրթված և դաստիարակված հասարակություն ունենալու բարձր և պատվաբեր պատասխանատվությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ուսման մեջ և կյանքում, իսկ մանկավարժներին՝ նոր մտահաղացումներ ու եռանդ:
Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան