Գլխավոր էջ Information Center News ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԼՂՀ ԶՈՒ-Ի ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԿՈՑԻ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՂՋՈՒՆԵՑ ԼՂՀ ԶՈՒ-Ի ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԶՈՐԱՄԱՍԻ ՄԱՐՏԿՈՑԻ ԱՎԱԳ ՍԵՐԺԱՆՏ ՇՈՒԼԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Thursday, 07 July 2016 14:29

  Հուլիսի 6-ին զիվորական ծառայությունն ավարտելուց հետո Գյումրի եկավ ԼՂՀ ԶՈՒ-ի Մատաղիսում տեղակայված զորամասի մարտկոցի ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը: Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսիում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտ Շուլի Հակոբյանը հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել: Ավագ սերժանտին քաղաքի մուտքի մոտ դիմավորեց նաև Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ապա ուղեկցեց Գյումրու քաղաքապետարան: Ավագ սերժանտ Շուլի Հոկաբյանին այնուհետ ընդունեց քաղաքապետարանի աշխատակազմը՝ գլխավորությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի: Քաղաքապետը ողջունեց Շուլի Հակոբյանին ու բոլոր ներկաներին, միաժամանակ իր շնորհակալությունը հայտնելով հայրենիքի հանդեպ նրա ցուցաբերած վերաբերմունքի, կատարած սխրագործության համար: Քաղաքապետն իր խոսքում նաև նշեց՝ հպարտ ենք, որ մեր քաղաքում այսպիսի հերոս տղա ունենք: Շուլի Հակոբյանը համեստորեն նկատեց՝ իր արածը հերոսություն չէ, այլ պարտք հայրենիքի հանդեպ.«Հերոսություն կլիներ, եթե վերցնեինք մի հատ գումարտակ և սերժանտի կարգավիճակով կատարենք մայորի պարտականությունները»,-ավելացրեց Շուլի Հակոբյանը: Հաշվի առնելով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախությունը, անձնական արիությունը, գյումրեցու հայրենասիրական ոգին մարտական գործողությունների ժամանակ լավագույնս դրսևորոլեւ քաջությունը՝ Շուլի Հակոբյանը պարգևատրվեց համայնքի ոսկե հուշամեդալով:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության համար ՀՀ նախագահի կողմից Շուլի Հակոբյանը պարգևատրվել է նաև Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:

13576798_1805279466425884_6764263730092037400_o

13603222_1805278653092632_1895057969349399239_o

13559102_1805278739759290_1534488051180151105_o

13568762_1805279133092584_868508174255178570_o

13575749_1805278339759330_3019932757452828842_o

13575809_1805279459759218_9057081656075178652_o