Գլխավոր էջ Information Center News ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Saturday, 25 June 2016 18:27

Այսօր՝ հունիսի 25-ին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճի բացման արարողությունը: Նորակառույց դահլիճի ժապավենը կտրելու պատիվը տրվեց Գյումրու ավագանու անդամներին, որից հետո այն օրհնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը: Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ողջունեց բոլորին Գյումրու համար նշանակալի, պատմական օրվա՝ Հռոմի ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Գյումրի կատարած այցի և Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցված պատարագի կապակցությամբ: Կաթողիկոսն այնուհետ շնորհավորեց գյումրեցիներին, միաժամանկ ընդգծելով, այսուհետ Ավագանու անդամներն պատասխանատվության ավելի մեծ զգացումով ու նախանձախնդրությամբ պետք է ջանքեր ներդնեն գյումրեցու սպասումներն ու ակնկալիքներն արդարացնելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ողջունեց ներկաներին, միաժամանակ շնորհավորելով բոլորին՝ նորակառույց նիստերի դահլիճի բացման կապակցությամբ: Քաղաքապետն իր խոսքում ընդգծեց՝ նիստերի դահլիճի շահագործման հանձնումը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է: Քաղաքապետը հույս հայտնեց՝ նորակառույց նիստերի դահլիճը, որտեղ այսուհետ իր գործութնեությունը կծավալի Գյումրու Ավագանին, բովանդակային փոփոխություններ կմտցնի նաև տեղական ինքնակառավարման մարմինների դերի հանրային ընկալման մեջ: Խոսքի ավարտին ևս մեկ անգամ շնորհավորելով նիստերի դահլիճի բացման կապակցությամբ՝ քաղաքապետը Ավագանու անդամներին մաղթեց բեղումնավոր աշխատանք՝ ի շահ գյումրեցու և քաղաքի բարորության: Միջազգային չափորոշիչներին համապատասխան կառուցված նիստերի դահլիճը նախատեսված է 92 հոգու համար, իսկ ճակատային մասը զարդարում է շիրակցի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը:Նիստերի դահլիճի կառուցման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետարանի պատվոգրերի արժանացան Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, ճարտարապետ Սուրեն Կուրազյանը, շինաշխատանքներն իրականացրած «Խոր Արմատ» ընկերությունը:

IMG_8114

IMG_8084

IMG_8366

IMG_8266

IMG_8308

IMG_8192

IMG_8405

IMG_8445

IMG_8476

 

IMG_8017

IMG_8018

IMG_8011