Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, վերանորոգումից հետո վերաբացվեց Գյումրու «Էլիթիա» նախակրթարանի մի մասնաշենքը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետեր Ռուբեն Սանոյանը, Վաղարշակ Մխիթարյանը: Քաղաքապետը ողջունելով բոլոր ներկաներին՝ շնորհավորեց փոքրիկներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրվա առիթով, մաղթելով նրանց անհոգ ու լուսավոր մանկություն: Սամվել Բալասանյանը ողջունեց ու իր շնորհակալությունը հայտնեց նաև բարերարներին, որոնց օգնությամբ վերակնգնվել է նախակրթարանի մասնաշենքը: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախակրթարանի բակում տեղադրվել էր նաև նոր խաղահրապարակ:
Գյումրու քաղաքապետի առաջարկությամբ և Ծնողազրուկ ու հաշմանդամ երեխաների սուրբ ծնունդի հայ-ամերիկյան հիմնադրամի կողմից վերանորոգված մասնաշենքն այսուհետ կկրի «Յոթ հրեշտակաց» անունը՝ ի հիշատակ 2015թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի: Նախակրթարանի բակում օրհնվեց ու բացվեց նաև Ավետիսյանների հիշատակը հավերժացնող խաչքար, որին ներկա էին նաև Ավետիսյանների հարազատները: