Մայիսի 6-ին, Գյումրու Երկաթուղային կայարանում բացվեց Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Մկրտիչ Մինասյանի նվիրված հուշատախտակ: Հուշատախտակի բացմանը մասնակցում էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանրապետական ու մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ: Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց բոլորին՝ մայիսյան հաղթանակների կապակցությամբ, միաժամանակ կարևորելով հերոսների հիշատակը հավերժացնող ցանկացած նախաձեռնություն: