Գլխավոր էջ Information Center News ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ՝ «ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Friday, 12 February 2016 11:22

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդամների առաջին հանդիպումը, որը ղեկավարում էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հանդիպմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամները՝ գլխավորությամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Ազգային ժողովի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ներկաները միաձայն կողմ եղան հոգաբարձուների խորհրդի ղեկավար ընտրել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Գյումրին առանց տնակների» ծրագիրը, դրա իրականցման դրույթները, հետագա անելիքները, ներկայացվեցվեց նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կանոնադրությունը: Հանդիպման մասնակիցները ողջունեցին նախաձեռնությունը, հանդես եկան իրենց առաջարկություններով: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ հոգաբարձունների խորհրդի նիստ գումարել մարտի 2-ին:

2_12_02_2016

8_12_02_2016

9_12_02_2016

10_12_02_2016