Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Friday, 16 October 2015 15:43

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Ընդունե՛ք իմ ջերմ շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի՝ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ: Հայ մամուլի պատմության ավելի քան 200 տարիների ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները մշտապես պատվով են կատարել իրենց մասնագիտական պարտքը, եղել են մայրենի լեզվի, խոսքի ազատության ջատագովներ և հասարակության առջև ծառացած խնդիրների օբյեկտիվ լուսաբանողներ: Ուրախ եմ, որ այսօր էլ մամուլի դաշտում գործում են գրագետ և բանիմաց մասնագետներ, որոնց հետ արդեն 3 տարի արդյունավետ համագործակցում ենք տպագիր մամուլի, հեռուստատեսության և համացանցի միջոցով: Ամենօրյա անկողմնակալ, սկզբունքային աշխատանքով և ակտիվ դիրքորոշմամբ նրանք իրենց «լուման են ներդնում» մեր պետության առողջ և քաղաքացիական հասարակության կայացման գործում՝ վերահաստատելով «չորրորդ իշխանություն» կոչվելու իրավունքն ու պատիվը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ լրատվամիջոցների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում եմ քաջառողջություն, բեղուն ստեղծագործական աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: