Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Sunday, 04 October 2015 23:36

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 Սիրելի ուսուցիչներ,
Կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ, տոն, որը լի է հարգանքով, երախտագիտությամբ և ջերմությամբ: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն՝ յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Բոլոր ժամանակներում ուսուցիչը մշտապես կանգնած է եղել հասարակության ամենաբարձր ու պատասխանատու հարթակին՝ իր տված գիտելիքներով նախանշելով մատաղ սերնդի ապագան: Յուրաքանչյուր երկրի, հասարակության և քաղաքացու հիմնական խնդիրը պատասխանատվությունն է գալիք սերնդի նկատմամբ, իսկ այս հարցում կարևորագույն դերակատարումը մանկավարժինն է: Սիրելի ուսուցիչներ, ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու բարությամբ կրթում եք՛ փոխանցելով սերունդներին ոչ միայն ձեր գիտելիքներն ու հմտությունները, այլև ձեր ոգու մի մասնիկը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, բարեկեցություն, անսպառ եռանդ և հաջողություններ:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան