Home Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՏԱՐՎԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ» ՄՐՑՈՒՅԹԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան ընդունեց «Տարվա Երիտասարդական մայրաքաղաքի» մրցույթի փորձագետներին: Հանդիպման սկզբում քաղաքապետը ողջունեց հյուրերին, ապա անդրադարձավ Գյումրու պատմամշակութային հարուստ ժառանգությունը, սպորտային մեծ պոտենցիալին, քաղաքի երիտասարդության բարձր ակտիվությանը և մի շարք այլ հարցերի: Փորձագետները քաղաքապետից հետաքրքվեցին տարբեր ոլորտների Գյումրու ներուժից: Նշենք, որ Տարվա Երիտասարդական մայրաքաղաք 2016թ.-ի Գյումրու հայտը ներկայացնելու համար նախապես կազմվել էր հանձնախումբ, համատեղ մշակվել ներկայացվելիք հայտը:

14.08.2015_1

14.08.2015_2

14.08.2015_3