Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելեց Ավետիք Իսահակյանի անունը կրող պուրակ, որտեղ կազմակերպվել և իրականացվում է Քանդակագործության Գյումրու 2-րդ միջազգային սիմպոզիումը: Քաղաքապետը շրջեց տարածքով, ծանոթացավ բոլոր աշխատանքներին, միաժամանակ կիսվեց իր տպավորություններով: Քաղաքապետը կարևորեց սիմպոզիումի անցկացումը, վստահեցնելով, որ հետագայում ևս սիմպոզիումը շարունակություն կունենա: