Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Արդեն երկու տասնամյակ Հայաստանի Հանրապետության Մայր օրենքը, լինելով իրավական համակարգի հիմքը, հանդես է գալիս որպես լավագույն երաշխիք մի երկրի քաղաքացիների համար, ովքեր երկար են պայքարել ինքնիշխան, ազատ ու իրավական պետության համար: Ընդունելով Սահմանադրությունը որպես պետականության ձևավորման կենսական բաղադրիչ՝ հայ ժողովուրդը կատարեց պատմական քայլ դեպի իրավական պետություն՝ ամրագրելով մեր երկրի կարևորագույն փաստաթղթի մեջ այնպիսի համամարդկային արժեքներ, որոնք լավագույն հիմքն են հանդիսանում առողջ ու մրցունակ հասարակության համար: Այսօր ժողովրդավարական առաջնային սկզբունքներին հավատարիմ մնալը յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն է, քանզի միայն այսպես կկարողանանք դարձնել մեր երկիրը ավելի ուժեղ ու բարեկեցիկ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում կայուն ու խաղաղ առաջընթաց:


Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան