Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Friday, 08 May 2015 17:13

 Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ ձեզ մայիսյան տոների կապակցությամբ:
70 տարի առաջ Խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ Հայրենական Մեծ պատերազմում, իսկ 1992 թվականին այս օրն առանձնակի նշանակութուն ստացավ համայն հայության համար, երբ ազատագրվեց Շուշին: Այսօր մենք նշում ենք նաև Հայկական Երկրորդ հանրապետության` Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տարեդարձը, ինչի առթիվ մաղթում եմ մեր քաջ մարտիկներին աննկուն կամք:
Գլուխ ենք խոնարհում և հարգանքի տուրք մատուցում մեր պապերի ու հայրերի առջև, ովքեր իրենց արիությամբ, անձնուրաց պայքարով և կյանքի գնով նվաճել են ազատ հայրենիքում ապրելու մեր իրավունքը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ՝ մաղթելով առողջություն, տոնական բարձր տրամադրություն ու խաղաղ երկինք: Փառք Մայիսյան հաղթանակները կերտողներին: