Մարտի 28-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպեց «Շիրակ» հայրենակցական միության ներկայացուցիչներին՝ միության ղեկավար Վարազդատ Ավոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկեցին Գյումրի քաղաքի կարգավիճակի փոփոխության օրենսդրական նախաձեռնության հետ կապված հարցեր: Սամվել Բալասանյանը նախ ներկայացրեց վերջին երկու տարիներին Գյումրիում կատարված աշխատանքները, առկա իրավիճակը, խնդիրները և դրանց լուծման տարբերակները: Միության ղեկավար Վարազդատ Ավոյանն իր և միության անունից ողջունեց նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը: Իր հերթին միությունը ներկայացրեց առաջարկությունների իր փաթեթը՝ համաձայնելով այն մտքի հետ, որ Գյումրին առկա բյուջեով չի կարող լուծել տարիների կուտակված խնդիրները: Հադիպման ընթացքում քննարկվեցին Գյումրիի ներդրումային միջավայրի, ենթակուցվածքների բարելավման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր: