Գլխավոր էջ Information Center News Շնորհավորական ուղերձ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Friday, 27 March 2015 10:23

 Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որը ևս մեկ առիթ է ՝ ամփոփելու և արժևորելու Ձեր կատարած աշխատանքը, թատրոնի երախտավորներին ու նրանց թողած մեծ ավանդը:
Այսօր արվեստը հնարավոր չէ պատկերացնել առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն և դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացքի ձևավորման, հոգևոր հարստացման և մարդկային արժեքների պահպանման գործում: Այսօր մեր թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց նվիրվածությամբ և ջանասիրությամբ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունն ու դերը: Այդ նվիրյալների շնորհիվ է, որ մենք հայտնվում ենք այն կախարդական և խորհրդավոր աշխարհում, որն իր արվեստի ուժով շարունակում է ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառել, այլև՝ կրթել ու դաստիարակել:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ թատերարվեստի բոլոր նվիրյալներին՝ մաղթելով առողջություն, արևշատություն, ստեղծագործական եռանդ և լեփ-լեցուն դահլիճներ:

Գյումրու քաղաքապետ՝ Սամվել Բալասանյան