Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետը հանդիպել է ռուսական 102-րդ բազայի հրամանատարության հետ
Thursday, 05 February 2015 17:07

  Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ: Ավելի քան երկու շաբաթ առաջ տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցրերի շրջանակներում որոշվել էր համապատասխան աշխատանքներ տանել առկա լարվածության նվազեցման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս հանդիպմանը պատասխանատուները քննարկեցին անցկացված միջոցառումների և տիրող իրավիճակի մասին որոշ հարցեր՝ միաժամանակ անդրադառնալով վերջերս մամուլում ակտիվ քննարկումների արժանացած Գյումրիում զինտեխնիկայի և զինվորականների տեղաշարժման ճանապարհային քարտեզին: Նախնական պայմանավորվածությամբ մշակված քարտեզը երկու կողմերի համատեղ աշխատանքի արդյունքում որոշակի ճշտումների է ենթարկվել: Ռուսական կողմը ներկայացրեց ներքին կարգապահական ուժեղացված վերահսկողությանն առնչվող մի շարք հարցեր ևս, իսկ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել ցանկացած խնդրի ուղղությամբ համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործում: