Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՊԱՐԳևԱՏՐԵԼ Է ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ

 Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին: Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել վերջիններիս հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը: Նոր տարվա նախաշեմին, քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում: Իր հերթին ՇՄ Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետից Շիրակի մարզի Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին տարածք տրամադրելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպման վերջում պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց իրենց գործում լավագույնս դրսևորած փրկարարներին՝ միաժամանակ շնորհավորելով գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը:


20.12.2014

Գյումրու քաղաքապետարան

IMG_3406