Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետի շնորհավորական խոսքը ՏԻՄ ի աշխատակիցների օրվա կապակցությամբ
Sunday, 10 November 2013 00:31

  Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: 1996թ. նոյեմբերի 10-ին տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունների արդյունքում ձևավորվեց տեղական ինքնակառավարման համակարգը` կատարելով համայնքի կառավարման իր կարևոր գործառույթը:Լինելով հասարակության հետ շփման անմիջական օղակ` տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցները կրում են համայնքի բնականոն գործունեության ապահովման ամբողջ պատասխանատվությունը: ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կարևորագույն ինստիտուտներից մեկն է: ՏԻՄ-երը լավագույնս գիտեն համայնքի խնդիրները, առաջինն են ձեռնամուխ լինում դրանց հնարավոր լուծումներին: Վերստին շնորհավորում եմ հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին` մաղթելով նորանոր հաջողություններ, բարեկեցություն և հաստատակամություն իրենց պատասխանատու գործում ` հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության: