Գլխավոր էջ Information Center News Աշխատանքային խորհրդակցություն քաղաքի աղբահանության հարցերով
Thursday, 01 August 2013 16:08

Այսօր՝ օգոստոսի 1-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը նվիրված է եղել քաղաքի աղբահանության խնդիրներին: Հանդիպմանը ներկա են եղել համայնքի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի բաժինների ղեկավարներ, «Աշխատանք և արժանապատվություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ: