Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորին փառապանծ տոնի առիթով: Տոն, որ տրվել է մեզ և առհավատչյան է անզիջում պայքարի, ուժեղ կամքի և բարձր մարտական ոգու: Տարիների հեռվից հիշեցնում և մեր խոնարհումն ենք բերում պատմության փառապանծ էջերի կերտման գործում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնացուցային և, հատկապես, մեզ համար կարևոր օրվա առիթով՝ մաղթում բոլորին խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյան