Home Information Center News Շարունակվում են շինարարական աշխատանքները Գյումրու Ա.Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճում

Շարունակվում են շինարարական աշխատանքները Գյումրու Ա.Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցի դահլիճում

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։ Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև դահլիճի հատակին, լույսերին, աթոռներին առնչվող բազմաթիվ հարցեր, որոնց մեծ մասին տեղում տրվել են լուծումներ, որոշների դեպքում՝ հստակ հանձնարարականներ։

Դահլիճի վերափոխման ծրագրից զատ՝ նախատեսված է նաև նախասրահի վերանորոգվում, որի շինաշխատանքների իրականացման համար ևս Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ գումար է հատկացվել (մոտ 8 մլն դրամ)։ Տվյալ աշխատանքներին առնչվող հարցերը ևս քննարկվել են տեղում։ Աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության պատասխանատուների հետ մանրամասն քննարկվել են աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։