Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի´ հայրենակիցներ,
Հարգելի գյումրեցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Հուլիսի 5-ը հայ ժողովրդի համար կարևորագույն օրերից մեկն է ողջ պատմության ընթացքում: Ազատ և ինքնիշխան պետություն ունենալու համար դարավոր պայքար մղած հայ ժողովուրդը 1995թվականին ի վերջո ընդունեց ՀՀ Հիմնական օրենքը: Երկրի Մայր օրենքի հիմքում համամարդկային արժեքներն են, անկախ պետության ներքին համերաշխությունն ու կայուն զարգացումը: Մայր օրենքը լավագույն երաշխիքն է մարդկանց իրավունքների և պարտականությունների պաշտպանման: Մենք բոլորս պետք է միահամուռ լինենք, պահենք ու պահպանենք համամարդկային արժեքները և հավատարիմ մնանք դրանց:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով՝ մեր երկրին մաղթում խաղաղություն, հզորացում, կայուն զարգացում

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան