Հունիսմեկյան միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրու Վարդանանց հրապարակում։ Համայնքային ենթակայության թվով 22 մանկապարտեզների 620 սաներ հանդես եկան ցուցադրական ելույթներով։ Մանկապարտեզների սաների հետ համատեղ հանդես եկան նաև Գյումրու մարմնամարզության մարզադպրոցի փոքրիկ մարմնամարզիկները։