Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ռազմական գործի նվիրյանլներ, հայրենիքի պաշտպաններ, շնորհավորում եմ բոլորին Մեծ հայրենականում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով:

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ամենանշանակալի տոներից մեկն է: 77 տարի առաջ խորհրդային միության բանակը փայլուն հաղթանակ տարավ Հայրենական Մեծ պատերազմում: Այդ օրերին խորհրդային բազմազգ բանակի կազմում անձնուրաց պայքար են մղել և հաղթանակի կերտման գործում իրենց մեծ լուման ունեցել նաև հայ ազգի հերոս զավակները: Հայրենական պատերազմում հայ ժողովուրդը տվել է բազում հերոսներ որից շարքերում նաև՝ գյումրեցիներ: Պատմական էջերում մայիսը նաև հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է և վստահ եմ, հայ ազգն իր պայքարող տեսակի, անկոտրում ոգու շնորհիվ կկարողանա վերականգնել մայիսյան հաղթանակների երբեմնի փառքը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առիթով՝ մաղթում բոլորին քաջառողջություն լավատեսություն, խաղաղություն և բարեկեցություն:

 


Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյան