Home Information Center News Գյումրու պատվիրակությունը Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում է

Գյումրու պատվիրակությունը Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում է:
Գյումրու պատվիրակությունը՝ գլխավորությամբ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանի, Ֆրանսիայի Մոն դը Մարսան քաղաքում է: Գյումրիից ժամանած պատվիրակությունը հանդպում է ունեցել Մոն դը Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի, Մոն դը Մարսանում անցկացվող հայկական մշակութային «Երազ» փառատոնի կազմակերպիչ Անտուան Գարիելիի, փառատոնի կազմակերպչական աշխատանքներում ընդգրկված անձանց հետ: Գյումրի-Մոն դը Մարսան քաղաքների հուշագրի ստորագրումից առաջ կողմերը ունեցել են հանդիպում-քննարկումներ, խոսել մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցություններին առնչվող ծրագրերից, երկու քաղաքների միջև առկա կապերի ընդլայնումից, առանձնացրել դրա համար անհրաժեշտ քայլերն ու միջոցները: