Գլխավոր էջ Information Center News Փոխքաղաքապետն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Փոխքաղաքապետն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Friday, 08 February 2013 06:00

Փոխքաղաքապետն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Գյումրու քաղաքապետարանում փոխքաղաքապետ Ռ. Սանոյանն ընդունեց  Գերմանական Կարմիր խաչի Հայաստանի օժանդակության ծրագրերի համակարգող  Մ. Ուիբելին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Մ. Պողոսյանի և համակարգող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հյուրերը ներկայացրեցին իրենց ծրագրային ընդհանուր դրույթները, քննարկվեցին հիմնական հարցերը: Փոխքաղաքապետը ողջունեց հյուրի կողմից ներկայացվող նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու համատեղ ծրագրի իրականացմանը: Կարմիր խաչին առաջարկվեց մասնակցել նաև <<Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013>> ծրագրի միջոցառումներին, որն էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց հյուրերի շրջանում: 

Քաղաքապետարանի հետ համագործակցությունը կազմակերպելու համար ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ:

 

DSC_0001

DSC_0001