Գլխավոր էջ Information Center News Հունիսի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները.....

Հունիսի 2-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները դիտարկելու նպատակով Շիրակի մարզ և Գյումրի ժամանած ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդներ Ինգո Բուետներին (Գերմանիա) և Կամիլ Ֆորիտին (Ֆրանսիա): Դիտորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, հակիրճ ներկայացրել իրենց առաքելության նպատակները, ապա ընտրական գործընթացին առնչվող մի շարք հարցեր հղել համայնքի ղեկավարին:

Ողջունելով դիտորդներին՝ Սամվել Բալասանյանը կարևորել է դիտորների առաքելությունն ու գործունեությունը, ապա պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Ընտրական գործընթացներում համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքների հարցին ի պատասխան` Սամվել Բալասանյանն ընդգծել է, որ համայնքապետարանն իրականացնում է այն աշխատանքները, որոնք սահմանված են օրենքով և մտնում են համայնքապետարանի պարտականությունների մեջ: