Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով: 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովրդն իր անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը: Պատմական մի իրողություն, որը, միավորելով մեր ժողովրդին, ևս մեկ անգամ խոսում է նրա ազատատենչ ոգու և հայրենանվեր լինելու մասին:
Թեև առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդե-սերունդ և իրականություն դարձրեց 1990-ական թվականների սկզբին: Այս փուլում Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, բայց վստահ եմ՝ հայ ժողովուրդն իր բացառիկ կամքն և միասնականությունը կկարողանա լավագույնս դրսևորել բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու, դրանք ամրապնդելու գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առիթով, մեր երկրին մաղթում խաղաղություն, իսկ մեր ժողովրդին` միասնականություն և անկոտրում կամք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան