Գլխավոր էջ Information Center News Մարտի 31-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Մարտի 31-ին Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Սամվել Բալասանյանը ողջունեց Սերգեյ Կոպիրկինի այցը Գյումրի, ապա հանդիպման կողմերը խոսեցին հայ-ռուսական դարավոր բարեկամության և համագործակցությունների մասին: Համայնքի ղեկավարը դեսպանին ներկայացրեց նաև այս պահին Գյումրիում իրականացվող ծրագրերը, խոսեց զբոսաշրջության ոլորտում Գյումրու պոտենցիալի, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և մի շարք այլ հարցերի մասին:

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ապա իր հերթին խոսեց մի շարք ոլորտների և, մասնավորապես, զբոսաշրջության ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցության և բազմաթիվ այլ հարցերի մասին: