Գլխավոր էջ Information Center News Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյանի» անվանական էլեկտրաքարշի շահագործման արարողությունը

Ապրիլի 9-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի ունեցավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյանի» անվանական էլեկտրաքարշի շահագործման արարողությունը, որին ներկա էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, երկաթգծի ոլորտում բազմամյա գործունեություն ծավալած, ոլորտի նվիրյալ Համբարձում Ղանդիլյանի որդին, հարազատները, գործընկերները և այլք:

Սա հայկական երկաթուղու նախկին ղեկավարների անունները կրող արդեն երկրորդ անվանական էլեկտրաքարշն է: Առաջինը՝ 2013-ին «Արարատ Խրիմյանն» էր:

Գյումրի համայնքի ղեկավար Ս.Բալասանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց նախաձեռնությունը, ապա անդրադարձավ Համբարձում Ղանդիլյանի գործունեությանը, ոլորտում կատարած աշխատանքներին, ունեցած ներդրմանը: Համայնքի ղեկավարը կարևորեց նաև հայրենիքի նվիրյալի, ոլորտի հմուտ մասնագետի կատարած աշխատանքի գնահատումը: