Home Information Center News Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ապրիլի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանն ապրիլի 13-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Սամվել Բալասանյանը ողջունեց դեսպանի այցը Գյումրի, ապա ներկայացրեց հարուստ պատմությամբ, մշակույթով և սպորտով հայտնի Գյումրին, խոսեց տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Համայնքի ղեկավարը խոսեց նաև վերջին տարիներին Գյումրիում իրականացված և այս պահին ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, զբոսաշրջության ոլորտում Գյումրու ներուժի, ոլորտի վրա համավարակի ունեցած բացասական ազդեցությա և մի շարք այլ հարցերի մասին: Սամվել Բալասանյանն այնուհետ խոսեց Իրանի Իսլամական Հանրապետության Յազդի քաղաքի հետ այս տարվա մարտ ամսին կնքված հուշագրի մասին, որով նախատեսում է համագործակցել մշակութային, կրթական, զբոսաշրջության, առևտրային, արդյունաբերական կապերի զարգացման և մի շարք այլ ոլորտներում:

Դեսպանն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ապա կիսվեց քաղաքից ստացած դրական տպավորություններով, խոսեց տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությունների, դրանց համար անհրաժեշտ քայլերի, առկա կապերի ամրապնդման, ընդլայնման և մի շարք այլ հարցերի մասին: