Գլխավոր էջ Information Center News Փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է

Փողոցաշինական աշխատանքների մեկնարկը տրված է
Հուլիսի 1-ին Գյումրիում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նրան ուղեկցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցներից երկուսում՝ Մայակովսկի և Օզանյան փողոցներում, նախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ հիմնարկեքի արարողություն:
Փողոցաշինական ծրագրի 2-րդ փուլի առաջին և երկրորդ չափաբաժիններում ընդգրկված թվով 15 փողոցների հիմնանորոգման համար կայացած երկու մրցույթներում հաղթող է ճանաչվել «Վահագն և Սամվել» ՍՊ ընկերությունը: