Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 105-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Ուղիղ 105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրվեց և իրագործվեց սարսափելի ոճրագործություն, որին զոհ դարձավ 1.5 մլն հայ: Օսմանյան Թուրքիայի այդ հրեշավոր արարքի հիմքում հայի ինքնության բնաջնջում էր, ինչն առ այսօր յուրաքանչյուր հայի հոգում դրոշմված է որպես խորը և անդառնալի իրողություն:

Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է թե Հայաստանի, թե ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Նմանօրինակ վայրագությունների բացառման համար մեր ժողովրդի կողքին պայքարել ու շարունակում են իրենց պայքարը բազում պետություններ և պատահական չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների թվի ավելացումը տարեց տարի:

Գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև, հայ ազգին մաղթում եմ տոկունություն, միասնականություն, անկոտրում կամք և ոգի:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան