Home Information Center News Գյումրի համայնքի ավագանին սույն թվականի ապրիլի 10-ի ավագանու նիստին հաստատեց սոցիալապես անապահով թվով 104 անձանց դրամական աջակցություն տրամադրելու հարցը

Գյումրի համայնքի ավագանին սույն թվականի ապրիլի 10-ի ավագանու նիստին հաստատեց սոցիալապես անապահով թվով 104 անձանց դրամական աջակցություն տրամադրելու հարցը: Տարեսկզբից մինչև մարտ ամիս դրամական աջակցություն ստանալու համար քաղաքապետարան դիմում ներկայացրած և այս ցուցակում ընդգրկված քաղաքացիները զանգի միջոցով տեղեկացվել էին գումարների տրամադրման մասին: Այս պահին ընթանում է գումարների բաշխման գործընթացը: Ոստիկանների անմիջական հսկողությամբ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Գումարների տրամադրումն իրականացվում է մեկ պատուհանի սկզբունքով: