Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թատերարվեստի հարգարժան գործիչներ,

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Օրն այս ևս մեկ առիթ է մեր երախտիքի և շնորհակալության խոսքը հղելու թատերարվեստի բոլորի գործիչներին։ Սերունդների աշխարհայացքի ձեւավորման, հոգեւոր և մշակութային կյանքի հարստացման գործում բոլոր ժամանակներում իր մեծ դերն է ունեցել թատերարվեստը։

Թատերարվեստի պատմության ողջ ընթացքում հայ բեմը համաշխարհային ճանաչման շատ դեմքեր է ունեցել, այսօր էլ թատրոնում աշխատում են մարդիկ, ովքեր իրենց անմնացորդ նվիրվածության և անձնուրաց աշխատանքի շնորհիվ բարձր են պահում հայ թատերարվեստի հեղինակությունը։

Թատրոնի հարգարժան նվիրյալներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում բոլորիդ քաջառողջություն և ստեղծագործական վերելքներ։

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան