Գլխավոր էջ Information Center News Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ դեսպանի խորհրդական Ժոու Հոնյուի

Հուլիսի 16-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ դեսպանի խորհրդական Ժոու Հոնյուի: Քաղաքապետը ողջունեց հյուրերի այցը Գյումրի, ապա խոսեց Չինաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների, մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցության, առկա գործակցությունների խորացման մասին:

Քաղաքապետը, խոսելով տուրիզմի զարգացման ոլորտում Գյումրու ունեցած ներուժի մասին, շեշտադրեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանի առկայությունը: Քաղաքապետը դեսպանի խորհրդականին առաջարկեց քննարկել և հնարավորության դեպքում Չինաստանի որևէ քաղաքից դեպի «Շիրակ» օդանավակայան չվերթ իրականացնել, որն իր հերթին կնպաստի զբոսաշրջիկների թվի ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը Գյումրիում: Ժոու Հոնյուին իր հերթին շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ջերմ ընդունելության համար, կիսվեց Գյումրիից ստացած տպավորություններով, խոսեց հնարավոր համագործակցության և հետագա անելիքների մասին: