Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի հայրենակիցնե՛ր,

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնի կապակցությամբ: 1918թվականի մարտերն ու հաղթանակները Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից են: Պատմական այդ իրողություն ևս մեկ անգամ խոսում է հայ ժողովրդի ազատատենչ ոգու և հայրենանվեր լինելու մասին: Հաղթական մեր ժողովուրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը:

Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ Հայոց աշխարհին և ազատատենչ հայ ժողովրդին խաղաղ երկինք, բարեկեցություն, լավատեսություն և նոր հաղթանակներ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան