Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ամենանշանակալից իրադարձությունների՝ դպրոցական վերջին դասի և վերջին զանգի առիթով: Թեև դպրոցական վերջին դասն ու վերջին զանգը խորհրդանիշ են հրաժեշտի, բայց միևնույն ժամանակ, խորհրդանիշ են կյանքի նոր սկզբի, որտեղ առավել մեծ պետք է լինի պատասխանատվության և զգոնության զգացումը:

Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի այս փուլում հիմք է դրվում ձեր հետագա ուղու ձևավորմանը, որի հիմքում մասնագիտական ճիշտ ընտրությունն է, իսկ մասնագիտական ճիշտ ընտրություն ու որակյալ կրթություն ստացած քաղաքացին այսօր մեր երկրի կայուն զարգացման և հզորացման հենասյունն է:Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք ճիշտ ընտրություն և կդառնաք մեր պետությանն արժանի զավակներ, բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացիներ:

Օրվա առիթով շնորհավորում եմ նաև բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին, ովքեր իրենց մեջ ջանքեր են ներդրել մեր ապագա սերունդների դաստիարակության, կրթության և հայրենիքին պիտանի զավակի կայացման գործում:

Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն և հաջողություններ:

Բարի ե՛րթ բոլորիդ:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան