ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, շրջայց կատարեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող փողոցներում, տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին, խնդիրներին: Շրջայցից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գլխավորությամբ քաղաքապետարանում անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին նախագծողներ, շինարարներ և այլք:
Քաղշինկոմիտեի նախագահը խորհրդակցության սկզբում նկատեց, որ վերջին այցից հետո բավական աշխատանքներ են իրականացվել, ապա մեկ առ մեկ անդրադարձավ հիմնանորոգվող փողոցներին, լսեց պատասխանատուների կողմից բարձրացվող բոլոր հարցերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին աշխատանքների ընթացքում առաջ եկող բոլոր խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պատասխանատուների հետ խոսեց նաև ժամկետների մասին, միաժամանակ ընդգծելով, որ փողոցաշինական աշխատանքներն ավարտին պետք է հասցվեն սահմանված ժամկետներում, պատշաճ և որակով: Հարկ է նշենք, որ փողոցաշինական աշխատանքների վերջնաժամկետ սահմանված է հունիսի 30-ը: