Սիրելի հայրենակիցներ,
Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան ազատամարտի հարգելի մասնակիցներ, շնորհավորում եմ Ձեզ մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային բանակը տարավ փայլուն հաղթանակ: Այդ օրերին բազում հայորդիներ այլ ժողովուրդների հետ համատեղ անձնուրաց պայքար մղեցին և իրենց խիզախության, արիության, անզիջում պայքարի շնորհիվ մեծ լումա ներդրեցին սպասված հաղթանակի կայացմանը:
Հաղթանակի օրը նորովի իմաստավորվեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրմամբ: Շուշիի ազատագրումն ուղղակի հաղթանակ չէր, այն վճռական բեկում արցախյան պատերազմում և վառ վկայություն հայ զինվորների հայրենասիրության, նվիրվածության և անկոտրում ոգու: Մայիսյան այս հրաշալի օրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու բոլոր այն հերոսներին, որոնց արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվել է ազատ հայրենիքում ապրելու իրավունք: Մեզ համար երկու կարևոր իրադարձություններին 1997 թվականին գումարվեց ևս մեկը: Այդ օրից ի վեր մայիսի 8-ին նշում ենք նաև երկրապահների օրը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, երկրապահներին՝ մաղթում եմ բոլորին քաջառողջություն և բարեկեցություն:
Հավերժ փառք մայիսյան հաղթանակները կերտողներին:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան