Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ: Լինելով անկախությունը վերականգնած երկրի առաջին պետական կառույցը՝ մեր բանակը փառավոր հաղթանակ տարավ պարտադրված պատերազմում՝ դառնալով Հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան և հետագա բոլոր տարիներին կարողացավ անառիկ պահել մեր երկրի սահմանները՝ արժանանալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր տիտղոսին: Այսօր էլ բանակը մեր պետականության ամրապնդման և զարգացման կարևորագույն երաշխիքն է, իսկ յուրաքանչյուր զինվորը` նորագույն պատմության կերտողը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու հրամանատարներին, զինվորներին, ազատամարտիկներին ու ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, իսկ մեր զինվորներին՝ անամպ երկինք:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան