Գլխավոր էջ Information Center News ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի ուսուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելի ուսուցիչներ, կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ, անգնահատելի է ձեր դերը ապագա սերունդների կրթության ու դաստիարակության ամենաբարդ ու պատասխանատու գործում: Մանկավարժ լինելը նախ և առաջ կոչում է և անսահման նվիրվածություն յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: Մանկավարժների ջանքերով է յուրաքանչյուրիս կյանքում ուրվագծվում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը հետագայում դառնում է ուղեցույցը ողջ կյանքի ընթացքում: Յուրաքանչյուր պետության կենսագործունեության և ամրության հիմքում որակյալ կրթություն ստացած և բանիմաց քաղաքացին է, իսկ այդ գործում ամենամեծ դերակատարությունն ուսուցչինն է: Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ զավակ ձևավորելն է:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն:

 


Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյան