2017 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:30-ից:
Իրանական Էքսպո Ցուցահանդես 2017 Հայաստանում Հրավիրում ենք Ձեզ այցելել, սեպտեմբերի 22-25-ը Երևանում կայանալիք, իրանական ապրանքների և ծառայությունների էքսպո-ցուցահանդեսին, որին իրենց մասնակցությունը կունենան տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 40 իրանական ընկերություններ:
2017 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու երրորդ գումարման առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Սիրելի գյումրեցինե՛ր
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 17:00-ից սկսած Գյումրու Վարդանանց հրապարակում սպասելու ենք Ռիո-2016-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ժամանմանը: Նախատեսված է դիմավորման հանդիսավոր արարողություն:
Cleanzone 2017 միջազգային ցուցահանդես
2017 թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի կունենա Cleanzone 2017 միջազգային ցուցահանդեսը, որի ընթացքում միկրոտեխնոլոգիաների և կենսաքիմիայի ոլորտիներկայացուցիչներն ու փորձագետները ցուցահանդեսի այցելուներին կներկայացնեն ոլորտի վերջիննորությունները:
Page 124 of 175