Հարգելի գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 5-ին, 6-ին, 7-ին և 8-ին ժամը 17:00-19:00-ը անցկացվելու են` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակից զինվորական ստորաբաժանումների դեպի Վարդանանց հրապարակ տեղաշարժման նախապատրաստական քայլերթեր:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մայիսյան տոներին ընդառաջ դրամական օգնություն է հատկացվելու Գյումրի քաղաքի հետևյալ խմբի անձանց`
• Արցախյան պատերազմում /1991-1994թթ/ զոհված ազատամարտիկների ընտանիքներին
• Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքներին
• Արցախյան պատերազմի 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին
Հարգելի գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 24-ին՝ ժամը 1130- 1230 – ին, Գյումրու Անկախության հրապարակից կազմակերպվելու է քաղաքացիների անվճար միկրոավտոբուսային ուղևորադրումներ «Ջարդի Ձոր՝ Մեծ Եղեռնի զոհերին հիշատակի տուրք մատուցելու համար:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Գյումրիում սանիտարական մաքրման միամսյակի շրջանակներում ապրիլի 19-ին հայտարարվում է համաքաղաքային շաբաթօրյակ:
Page 122 of 136