Հարգելի Գործարարներ,
Երևանի Առևտրաարդյունաբերական Պալատը և "ԻՎԵՆՍԵՆԹՐ" միջոցառումների սպասարկման կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից ժամանած ընկերությունների հետ կազմակերպվող Հայ-Ռուսական բիզնես ֆորումին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 26-ին ժ.11:00-ին Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնում՝ Մ. Խորենացի 15 հասցեով: Գրանցման համար մոտենալ 10:30-11:00:
Հարգելի համաքաղաքացիներ,
Սույն թվականի հոկտեմբերի 21-ին Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին, հիմնարկ ձեռնարկություններին, կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին, հասարակական կազմակերպություններին ցուցաբերել ակտիվություն՝ քաղաքի մաքրման գործում: Քաղաքապետարանը հնարավորություն ունի տրամադրել ինքնաթափ բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար:
Անհրաժեշտության դեպքում զանգահարել 0312 2-22-14 հեռախոսահամարով:
Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար:
Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են. Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, Գյումրու օրվա տոնական միջոցառումների շրջանակներում Վարդանանց հրապարակում կայանալիք համերգից անմիջապես հետո, ավտոբուսները ուղևորներին Վարդանանց հրապարակից անվճար կտեղափոխեն «Անի», «Մուշ» թաղամասերի և «Երևանյան խճուղու» ուղղությամբ:
Page 121 of 174