ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, «Կումայրի» պատմամշակութային արգելոց–թանգարանի տարածքում գտնվող, պատմության մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող և հուշարձանի կարգավիճակ ունեցող շինություններում ցանկացած ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև շինարարական աշխատանքներ կարելի է իրականացնել միայն համապատասխան թույլտվության հիման վրա, ինչն ամրագրված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով, իսկ օրենքի պահանջները խախտողները կենթարկվեն պատասխանատվության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հ Ր Ա Վ Ե Ր
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի N 204-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ 2022 թվականի ապրիլի 01-ին ժամը 1430-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):
Ամփոփաթերթ և Տեղեկանք
«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրի Հաղթանակի պողոտայի, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ ու ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցների, Տերյան ու Նալբանդյան փողոցների վերականգնում բաղադրիչների նախագծի շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցության վերաբերյալ» հարցի հանրային բաց լսման և քննարկման
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022 թվականի մարտի 10-ին ժամը 12:00-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, նիստերի դահլիճ) կկայանա Գյումրի համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական երկրորդ նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 11:00-ից:
Հայտարարություն
Հարգելի՛ գյումրեցիներ,
Սույն թվականի մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամների հետ։
Պատրաստ ենք լսել ձեզ հուզող հարցերն ու մեր լիազորությունների շրջանակում առաջարկել լուծումներ։
Հանդիպումը կկայանա Գյումրու համայնքապետարանում՝ 2-րդ հարկ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատասենյակ։
Page 4 of 134