Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն- ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը: Հոկտեմբերի 25-ին (ոչ ուշ քան 19:00 Երևանի ժամանակով) բոլոր աշխատանքները կտեղադրվեն մեր էջում: Մինչ նոյեմբերի 1 -ը (24:00 Երևանի ժամանակով) Facebook -ի յուրաքանչյուր օգտատեր կարող է քվեարկել (like) իրեն դուր եկած լուսանկարի համար: Նոյեմբերի 3-ին մեր էջում կտեղադրենք screenshot, որտեղ կերևա քվեարկության արդյունքները և կհայտարարենք հաղթողներին: Մրցույթում հաղթելու է 2 մասնակցի լուսանկար` առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկար և Միության փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկար: Առավելագույն թվով քվե (like) հավաքած լուսանկարի և հանձնաժողովի հավանությանն արժանացած լուսանկարի հեղինակներից յուրաքանչյուրը կստանա գրքերի հավաքածու: 5 ամենաշատ քվեներ (like) հավաքած մասնակիցները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականին արժանացած 5 մասնակիցները 2018թ. գարնանը հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ այցելել Հայաստանի մի քան համայնքներ` պատրաստելու համայնքային կյանքի վերաբերյալ ֆոտոշարք:

Մրցույթի մանրամասն պայմաններին ծանոթացե՛ք այստեղ: