Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.

Գյումրու քաղաքապետարան-«Հանրային տրանսպորտի վերահսկում և սպասարկման ոլորտի բարելավում» ծրագրի ներկայացուցիչների քննարկումների արդյունքում կայացվել է որոշում, սույն թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու հանրային տրանսպորտը սպասարկող թիվ 25 համարի միկրոավտոբուսային երթուղու սպասարկման ժամերը երկարացնել մինչև ժամը 22:00-ն: Փորձաշրջանից հետո, ուղևորահոսք ունենալու պարագայում, կորոշվի թիվ 25 համարի ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու համար սահմանել նոր ժամանակացույց: