Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 Գյումրու համայնքապետարանը մտահոգված է քաղաքի կենտրոնական շուկային հարակից «Լաչինի միջանցք» կոչվող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակի հարցով:
Վիճակի կարգավորման նպատակով համայնքապետարանը որոշել է մաքրել, բարեկարգել և ասֆալտապատել նշված տարածքը, որից հետո միայն թույլատրել առևտրի կազմակերպումը:
Նկատի ունենալով , որ բարեկարգման աշխատանքները տևելու են առնվազն 3 օր` ս/թ հուլիսի 19-ից 22-ը, խնդրում ենք տարածքում առևտրով զբաղվող քաղաքացիներին նշված օրերին ժամանակավորապես դադարեցնել առևտրային գործունեությունը, ապրանքները չտեղադրել փողոցի վրա, ինչպես նաև ապամոնտաժել փողոցի բանուկ մասում տեղադրված սեղանները և այլ հարմարությունները: Կարծում ենք, որ ձեռնարկվող միջոցառումը բխում է թե՜ նշված տարածքում առևտրով զբաղվող քաղաքացիների և թե՜ մեր ողջ ազգաբնակչության շահերից, ուստի ակնկալում ենք Ձեր աջակցությունը խնդրի կարգավորման ուղղությամբ: