Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են.
2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Գյումրի քաղաք կատարվելիք այցի կապակցությամբ 2016թ. հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ից մինչև հունիսոի 25-ի ժամը 18:00-ն փակ են լինելու Վարդանանց հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները: Հունիսի 25-ին ժամը 06:00 մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում քաղաքում կինեն նաև ավտոճանապարհների որոշակի սահմանափակումներ.
1.Հայուհու հրապարակից մուտքը դեպի Սայաթ-Նովա փողոց
2.Մազմանյան –Ռուսթավելի խաչմերուկից դեպի Սայաթ-Նովա փողոց
3.Գորկի-Մազմանյանն խաչմերուկից դեպի Խաղաղության օղակ
4.Պուշկին-Մազմանյան խաչմերուկներից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա
5. Սպանդարյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա
6.Թումանյան-Մազմանյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա
7. Մայակովսկի-Աթարբեկյան խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա
8.Տերյան-Հաղթանակի պողոտա խաչմերուկից մուտքը դեպի Հաղթանակի պողոտա
9. Տերյան-Շահումյան խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց Հրապարակ
10. Տերյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց
11. Մայակովսկի-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց
12.Թումանյան-Աբովյան խաչմերուկից մուտքը դեպի Աբովյան փողոց
13. Ձիվանու փողոցից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ
14. Շիրակացի-Չապաև փողոցի խաչմերուկից մուտքը դեպի Ջիվանու հրապարակ
15. Շիրակացի-Շիրազ խաչմերուկից մուտքը դեպի Շիրազի փողոց
16.Շիրազ-Վարպետաց խաչմերուկից մուտքը դեպի Վարդանանց հրապարակ
Փողոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված Գյումրու ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների հետագծերում կլինեն փոփոխություններ.
2016 թվականի հունիսի 23-ին և 24-ին թիվ 40 ավտոբուսային, թիվ 14, 22, 28 միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց դուրս կգան Վարդանանց հրապարակի փոխարեն Տերյան, Օզանյան փողոցներից: Հունիսի 25-ին մի շարք փողոցների փակ լինելու պատճառով ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային բոլոր երթուղիները կերթևեկեն փակ փողոցները շրջանցող փողոցներով:
Հայցում ենք բոլոր բնակիչների ներողամտությունը: