Գլխավոր էջ Information Center Announcements Հայտարարություն

 Մեկ տարի առաջ՝ 2015-ի մայիսի 25-ին, առաջին անգամ բացվեցին Գյումրիի Թումոյի դռները: Սիրով հրավիրում ենք Թումոյի բոլոր ընկերներին, ուսանողներին և նրանց ծնողներին, Գյումրիի բոլոր բնակիչներին ՌԵինկարնացիա խմբի բացօթյա համերգին՝ միասին նշելու կենտրոնի առաջին ծնունդը:
Կենտրոնի բացումը Գյումրիում իրականություն դարձավ ի շնորհիվ Շանթ հեռուստաընկերության նախաձեռնության և ԹՈՒՄՈxՀԲԸՄ համագործակցության: Այժմ Գյումրիի տեխնոպարկում տեղակայված կենտրոն է հաճախում 1500 ուսանող և մոտ ապագայում նախատեսվում է կենտրոնի տեղափոխումը առաջին թատրոնի շենք և ընդլայնումը մինչև 3000 ուսանող: